Նկուղում մաքրման աշխատանքներ կատարելիս հրացան է գտել
12.01.2016 10:07
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1959 թ. ծնված Գագիկ Ք.-ն կամավոր հանձնել է 32 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և հայտնել, որ այն գտել է Վերնաշեն գյուղում գտնվող իրենց առանձնատան նկուղից` մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ: Հրացանը պատկանել է հանգուցյալ հորը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: