ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նկարները գողանալ չհաջողվեց

28.12.2012 13:26 Գողություն

Դեկտեմբերի 28-ին, ժամը  01.55-ին, Երևան քաղաքի Ամիրյան  փողոցի   ակումբներից մեկում   ոստիկանության ծառայողին  է մոտեցել մենեջերն ու հայտնել, որ երկու երիտասարդ ակումբի պատից հանել են նկարները և ուզում են գողանալ:
Նշված անձինք՝ 1982 թ. ծնված  Արմեն Կ.-ն և 1982 թ. ծնված Մխիթար Փ.-ն բերման են ենթարկվել բաժին:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: