ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նկուղում զենք-զինամթերք է հայտնաբերվել

Դեկտեմբերի 4-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 4/1 շենքում գտնվող մի նկուղում պայթուցիկ նյութ է հայտնաբերել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է արկի պայթուցիչ, 93 կապսուլ դետոնատոր, «Կարաբին» հրացանի 7.62 մմ տրամաչափի 1 փամփուշտ, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 3 փամփուշտ, 3 դատարկ պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի փամփուշտի 5 գնդակ և 59 պատիճ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: