ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը հրացան, փամփշտատուփ և 85 փամփուշտ հայտնաբերեց

Հունվարի 17-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Տավուշի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ծաղկահովիտ գյուղի ավտոկանգառի հետնամասում զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային պարկի մեջ, հայտնաբերել է մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, ինքնաձիգի դատարկ փամփշտատուփ և տարբեր տրամաչափի 85 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: