ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ԱՅՍՕՐ.- Լրագրողների հետ հանդիպման հրավեր

ԱՅՍՕՐ.- Լրագրողների հետ հանդիպման հրավեր

Դեկտեմբերի 14-ին, ժամը 14-ին, ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում (հասցեն՝ Երևան, Նալբանդյան 130) լրագրողներին կներկայացվեն ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ՀՀ ոստիկանության կատարած աշխատանքները, ինչպես և ոստիկանությունում ստացված հաղորդումներով ձեռնարկված ուսումնասիրությունների և քննությունների արդյունքները:
Հանդիպմանը կմասնակցեն ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները:

ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրում ենք ներկայանալ ոչ ուշ, քան ժամը 13.45-ը:

Տեղեկատու հեռախոս՝ 010-54-73-14: