Նյութական վնաս և սպանության սպառնալիքներ
Օգոստոսի 6-ին, ժամը 13.45-ին, 54-ամյա մի տղամարդ ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, Թավրիզյան փողոցում, վիճաբանության ժամանակ, 1966 թ. ծնված Արթուր Հ.-ն բռունցքով հարվածել է իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ծածկին` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս, ապա ձեռքով հարվածել է իր ուսի ձախ շրջանին և պատճառել վնասվածք, որից հետո գրպանից հանել է դանակն ու սպանության սպառնալիքներ տվել:
Տուժողին դատաբժշկի ուղեգիր է տրվել:
Նույն օրը, ժամը 14.00-ին, Արթուր Հ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: