ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի պահվող որսորդական հրացան՝ ննջասենյակի պատից կախ

Ապրիլի 3-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները, զենքի պահման պայմանները ստուգելու նպատակով, այցելել են Գեղաձոր գյուղի մի բնակչի տուն: Տան ննջասենյակում` պատից կախված, բացի տանտիրոջ անունով գրանցված «ԻԺ-26» տիպի 12 մմ տ/չ երկփողանի որսորդական հրացանից, հայտնաբերվել է «ԻԺ» տիպի 16 մմ տ/չ երկփողանի որսորդական հրացան` առանց համապատասխան փաստաթղթերի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: