ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ննջասենյակի զգեստապահարանից կանխիկ գումար և ոսկյա շղթա գողացողը ձերբակալված է

12.05.2014 18:17 Գողություն

Մայիսի 10-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել 1985 թ. ծնված Քրիստինե Ա.-ն և հաղորդում տվել, որ մայիսի 9-ին, ժամը 22.00-ից 22.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, դռան կախովի փականը բացելով, իր տան ննջասենյակի զգեստապահարանից գողացել են 21.000 դրամ և ոսկյա շղթա` պատճառելով 121.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, մայիսի 11-ին, ժամը 12.00-ին, Բագրատաշենի անցակետից բերման են ենթարկել 1978 թ. ծնված, նախկինում դատված Միքայել Շ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Միքայել Շ.-ն ձերբակալված է:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: