Ննջասենյակի պահարանից ոսկյա զարդերի գողության դեպքը նույնպես բացահայտվեց
Օրերս ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ 1986 թ. ծնված Լեռնիկ Ս.-ն մարտի 14-ին 1972 թ. ծնված Էդվարդ Պ.-ի տնից գողություն է կատարել:
Պարզվել է, որ մարտի 14-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Լեռնիկ Ս.-ն, պատուհանը հրել-բացելով, մտել է Էդվարդ Պ.-ի տան ննջասենյակ և պահարանից գողացել ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 400.000 դրամի նյութական վնաս:
Մարտի 17-ին, ժամը 17.00-ին, Աբովյան քաղաքի Երևանյան փողոցից Լեռնիկ Ս.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին և խոստովանել կատարածը:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: