ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ննջարանի պահարանից գողացել են ոսկյա զարդեր

13.08.2015 18:37 Գողություն
Օգոստոսի 7-ին, ժամը 14.00-ին, 1972 թ. ծննված Քրիստինե Ա.-ից ոստիկանության Մաշտոցի բաժնում  ահազանգ է ստացվել, որ իր բնակարանից կատարվել է գողություն:
Պարզվել է, որ հուլիսի 22-ի ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 6-ի ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում, Քրիստինե Ա.-ին անհայտ պայմաններում, իր տան ննջարանի պահարանից գողացել են ոսկյա զարդեր: 
Վնասի չափը պարզվում է:
Օգոստոսի 12-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է հրավիրվել 1983 թ. ծնված Սարո Ի.-ն, որը խոստովանական բացատրություն է տվել, որ նշված գողությունն ինքն է կատարել:  Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: