ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գյումրիի բնակիչը ոստիկանության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքում զինամթերք է հանձնել

Ոստիկանության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 5-ին, ժամը 13.30-ին, բաժանմունք է ներկայացել 1966 թ. ծնված Արթուր Ա.-ն և կամավոր հանձնել «ՌԳ-42» տիպի 1 նռնակ` առանց պայթուցիչի, «ԱԿ» տիպի ինքնաձիգի 2 փամփշտատուփ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտով և 5.45 մմ տրամաչափի 24 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: