ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նշանակված է մասնագիտական ստուգում

Նշանակված է մասնագիտական ստուգում

Հուլիսի 31-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները շրջագայություն կատարելու ժամանակ, Կամոյի փողոցի 2-րդ նրբանցքում նկատել են ակնհայտ փայտանյութով բարձված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքոնա, որի վարորդը՝ 1987 թ. ծնված Էդգար Մ.-ն, որը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Փայտանյութի օրինականությունը ստուգելու նպատակով ավտոմեքենան տեղափոխվել է Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Էդգար Մ.-ն բացատրություն է տվել, որ ավտոմեքենայում առկա մոտ 2 խ/մ փայտանյութը պատկանում է իրեն, ապօրինի կերպով պատրաստել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 6-րդ պահաբաժնի տարածքից քամատապալ կաղնի տեսակի ծառից:
Վնասի չափը պարզվում է:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`