ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ

Մայիսի 19-ին, ժամը 10.50-ին,  ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել 1982 թ. ծնված  Էդգար Ծ.-ն և հայտնել, որ ժամը 10.30-ի սահմաններում Մալաթիա թաղամասի գյուղմթերքների շուկային հարակից ավտոպահեստամասերի վաճառակետի մոտ   իր նախկին կնոջ հայրը` 1952 թ. ծնված Ավետիք Ա.-ն, ծեծի է ենթարկել իրեն` պատճառելով վնասվածքներ:
 Նույն օրը, ժամը 10.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել 1984 թ. ծնված Լուիզա Ա.-ն և հայտնել, որ նախկին ամուսինը Մալաթիայի տոնավաճառում ծեծել է իր հորն ու սպառնացել սպանել տան անդամներին, իսկ մի քանի օր առաջ` ծեծել և առևանգել է իրեն:
Ավետիք Ա.-ն ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ նույն օրը իր և նախկին փեսա Էդգար Ծ.-ի  միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, վերջինս բռունցքով հարվածել է իր դեմքին` պատճառելով վնասվածք:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: