ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նշանակվել են համալիր փորձաքննություններ

Սեպտեմբերի 25-ին, ժամը 02.05-ին, Պուշկինի փողոցում ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնի պահպանության բաժնի ծառայողները նկատել են «Մերսեդես-Բենց Ե 124» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում գտնվող երիտասարդների պահվածքը կասկածելի է թվացել: Երբ մոտեցել են ավտոմեքենային, նրանցից մեկը դիմել է փախուստի: Ոստիկանության ծառայողները ավտոմեքենայի նստելատեղին նկատել են ներարկիչներ, գաղտնի փականով 2 դանակ,1 տուփ դեղամիջոց, «Միդրացիլ» տեսակի 2 տուփ դեղամիջոց, բջջային հեռախոս և փայտե մահակ:
Ավտոմեքենայի սրահում գտնվող երկու երիտասարդներին թմրանյութ պահելու կասկածանքով բերման են ենթարկել բաժին:
Պարզվել է, որ բերման ենթարկվածներն են՝ ավտոմեքենայի վարորդը` 1980 թ. ծնված Սերգեյ Հ.-ն և 1975 թ. ծնված Ռաֆայել Ա.-ն:
Նշանակվել են դատաքրեագիտական, դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ փախուստի դիմածի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: