1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն

Փետրվարի 13-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1987 թ. ծնված Դանիել Ի.-ն և հայտնել, որ Արզումանյան փողոցի թիվ 12 հասցեում ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ակտիվիստներին ծեծի են ենթարկել:
Ոստիկանության ծառայողները նշված վայրից բաժին են հրավիրել 1992 թ. ծնված Արման Ղ.-ին, 1991 թ. ծնված Սաթենիկ Մ.-ին, 1993 թ. ծնված Կամո Ա.-ին և 1990 թ. ծնված Սարգիս Կ.-ին, որոնցից Արման Ղ.-ն հաղորդում է տվել, որ ինքը ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կամավոր է և ընկերոջ՝ Կամո Ա.-ի հետ թռուցիկներ են բաժանել Արզումանյան փողոցի թիվ 10 շենքում, որի ընթացքում Կամո Ա.-ն վերցնելով մուտքում դրված ցախավելը՝ սկսել է ավլել, ինչի կապակցությամբ էլ բնակիչներից Սարգիս Կ.-ն նկատողություն է արել նրան ու ծագած վիճաբանության ընթացքում ձեռքով հարվածել իրեն և ընկերոջը:
 Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: