Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն
04.03.2014 12:03
Մարմնական վնասվածք
Մարտի 2-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Աթոյան անցուղու թիվ 5 շենքի մոտից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արտակ Մ.-ին: Նա խոստովանել է, որ փետրվարի 25-ին, ժամը 18.00-ին, Նոր Արեշի 8-րդ փողոցում, դպրոցի մոտ, ձեռքերով հարվածներ է հասցրել «Մուրացանի Մուլտ» մականվամբ Արթուր Ս.-ի դեմքին և պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: