ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Մայիսի 2-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն  է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվող մի երիտասարդ իրենց ծեծի է ենթարկել:
Նույն օրը, ժամը 00.30-ին, 1962 թ. ծնված Նելլի Գ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 00.20-ին Բագրատունյաց և Չեխովի փողոցների  խաչմերուկում, գումարային  հարցերի շուրջ վիճել է Օլյայի հետ, որի ժամանակ իրենց է մոտեցել 1992 թ. ծնված Էդուարդ Կ.-ն, միջամտել վեճին և բռունցքներով հարվածներ հասցրել իր դեմքին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նույն օրը, ժամը 00.40-ին,  Էդուարդ Կ.-ն նշված խաչմերուկից բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: