ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

21.02.2013 10:59 Թունավորում

Փետրվարի 20-ին, ժամը 16.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում   հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են ընդունվել  Վանաձոր քաղաքի բնակիչներ` 1959 թ. ծնված Վարսենիկ, 1921 թ. ծնված Արև   և 1943 թ. ծնված Գրետա  Ուլիբեկյանները:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են փետրվարի 18-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Վ. Ուլիբեկյանի տնակում, նրա կողմից տնայնագործական եղանակով պատրաստված կարմիր պղպեղ ուտելու հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: