ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

23.10.2012 11:49 Թունավորում

Հոկտեմբերի 22-ին, ժամը 14.55-ին, ոստիկանության Ջերմուկի բաժնում  ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան փողոցի 18 շենքի թիվ 2 բնակարանում հայտնաբերվել են շմոլ գազից թունավորված ամուսիններ` 1937 թ. ծնված Բենիամին  Ասլանյանի  և 1949 թ. ծնված Գրետա  Սաֆարյանի   դիակները:
Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: