Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
26.11.2013 12:11
Մարմնական վնասվածք
Նոյեմբերի 25-ին, ժամը 18.10-ին, ոստկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Գետառի 4-րդ փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Հրաչյա Ա.-ին, որը խոստովանել է, որ նոյեմբերի 23-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Գետառի 4-րդ փողոցի թիվ 13 տան բակում վիճաբանել և ծեծի է ենթարկել 1966 թ. ծնված Մարտիրոս Կ.-ին` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: