Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Ապրիլի 28-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Բագրատունյաց փողոցում գտնվող բենզալցակայանի մոտ, փողոցի ոչ երթևեկելի մասում, նկատել են գետնին պառկած մի  քաղաքացու և նրա կողքին կանգնած ևս մեկին: 
Պարզվել է, որ առաջինը  1970 թ. ծնված  Բագրատ Ս.-ն է, իսկ մյուսը` 1985 թ. ծնված Արտյոմ Ս.-ն: Բագրատ Ս.-ն հայտնել է, որ Արտյոմ Ս.-ն վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին ու պատճառել վնասվածքներ:
Վերջիններս հրավիրվել են բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					