ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն

Նոյեմբերի 29-ին, ժամը 14.55-ին,  ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց են զանգահարել 1956 թ. ծնված Գագիկ Ա.-ն  և հայտնել, որ Երևանի Արին-Բերդի փողոցի ջրանցքում  պարկով զենք կա, իսկ ժամը 16.45-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ջրանցքի վերջնամասում աղբամանի վրա սպիտակ պարկ է թողել, որի մեջ ռումբ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ առկա էր տարբեր տեսակի ձեռքի 10 նռնակ, նռնակի 9 պայթուցիչ, հակատանկային 12 նռնակ` պայթուցիչով և 7 հատ ճայթիչ հրապատիճ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: