ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն

Օգոստոսի 28-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1971 թ. ծնված Հայկ Գ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, ողորկափող, որսորդական հրացան, 7.62 մմ տրամաչափի «ԱԿ» ինքնաձիգի 40 փամփուշտ և հայտնել, որ դրանք գտել է իր տան նկուղում  մաքրման աշխատանքներ կատարելիս, որոնք պատկանել են հանգուցյալ  հորը:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: