ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն

Փետրվարի 5-ին, ժամը 19.30-ին,  ոստիկանության Գյումրիի բաժնի  ծառայողները,   թմրանյութ պատրաստելու կասկածանքով, Գյումրիի Ղանդիլյան փողոցում  գտնվող մի կիսաքանդ շինության մոտից բերման են ենթարկել 1968 թ. ծնված, նախկինում դատված Մարտին Ե.-ին: Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է տարա` անգույն լուծույթով` սպիտակավուն նստվածքով, ներարկիչներ ու յոդի   սրվակներ:
Մարտին Ե.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, իսկ հայտնաբերվածը դեղահաբերից պատրաստված թմրանյութ է, որը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: