Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն
29.08.2013 12:33
Թմրամիջոցի հայտնաբերում
Օգոստոսի 28-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները 1954 թ. ծնված Ռաֆայել Ղ.-ի տան երկրորդ հարկում գտնվող պատշգամբի մուտքի դիմաց, պատի տակ, հայտնաբերել են կանեփանման բույսի 29 կանաչ թուփ, իսկ պատշգամբի խոհանոցային սեղանի վրա՝ կանեփանման բույսի չորացված զանգվածներ, որոնք, ըստ Ռաֆայել Ղ.-ի հայտարարության, իր օգտագործման համար են:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: