Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն
22.05.2014 16:53
Թմրամիջոցի հայտնաբերում
Մայիսի 21-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողները ավտոկայանի տարածքից, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1944 թ. ծնված Պավել Խ.-ին: Նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է ստվարաթղթի մեջ լցված 3,79 գ կանեփանման զանգված:
Ըստ Պավել Խ.-ի հայտարարության` հայտնաբերվածը թմրանյութ է, որը քաղել է 2012 թ. սեպտեմբերին, Սարահարթ գյուղի հանդամասից:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: