Մահվան ելքով պատահար Երևանի Նուբարաշեն թաղամասում
07.09.2015 14:31
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 6-ին, ժամը 06.10-ին, Երևանի Նուբարաշեն թաղամասի 6-րդ փողոցի թիվ 1 հասցեի դիմաց «Ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է «ԶԱԶ» մակնիշի ավտոմեքենայի:
«ԶԱԶ»-ի վարորդը` 1949 թ. ծնված Տիգրան Զաքարյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: