ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հայտնաբերեցին հեռախոսի պարագաներ և նոթբուքեր գողացողներին

01.04.2019 17:59 Գողություն

Մարտի 18-ին, ժամը 09.20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 03.20-ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դուռը բացելով՝ Քոչինյան փողոցի բջջային օպերատորից մեկի մասնաճյուղից գողացել են հեռախոսի պարագաներ:
Մարտի 19-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Նանսենի փողոցի 1 շենքի մոտ գտնվող հեռախոսների խանութի դռան ապակին կոտրված է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 03.06-ից ժամը 03.36-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ շերտավարագույրը բացելով և մուտքի ապակե դուռը կոտրելով՝ Նանսենի 1 հասցեում գործող էլեկտրոնիկայի խանութից գողացել են 5 նոթբուք:
Օպերատիվ տվյալները իրացնելով՝ մարտի 30-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, հիշյալ գողությունները կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արամ Ի.-ին, 1994 թ. ծնված Սուրեն Մ.-ին և 1987 թ. ծնված Էրիկ Տ.-ին:
Բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 30-ին, ժամը 12.45-ին, բաժին է ներկայացել նաև 1995 թ. ծնված Վլադիմիր Ս.-ն:
Նրանք տվել են խոստովանական բացատրություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

 

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: