1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Նոյեմբերի 24-ից Երևան քաղաքում կգործարկվեն երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր տեղադրված արագաչափ սարքեր

Նոյեմբերի 24-ից Երևան քաղաքում կգործարկվեն երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր տեղադրված արագաչափ սարքեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և այլ բնակավայրերում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես 2014 թվականի նոյեմբերի 24-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված երթևեկության  նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերը.
 
1. ք. Երևան, Գայի պողոտա՝ 1 արագաչափ (Գայի պողոտա – Մոլդովական փողոց խաչմերուկից դեպի Գայի պողոտա – Աճառյան փողոց խաչմերուկի ուղղությամբ)՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,
2. ք. Երևան, Զորավար Անդրանիկի փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,
3. ք. Երևան, Արմենակյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,
4. ք. Երևան, Կասյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,
5. ք. Երևան, Աթոյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,
6. ք. Երևան, Շիրակի փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,
7. ք. Երևան, Ա. Բաբաջանյան փողոց՝ 1 արագաչափ (Իսակովի պողոտա – Բաբաջանյան փողոց խաչմերուկից դեպի Րաֆֆի – Բաբաջանյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ)՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:
 
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: