ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նոյեմբերյանի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Այրում համայնքի 66-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանութ է պատրաստում, պահում և օգտագործում: Փետրվարի 10-ին նրա տան զննությամբ հայտնաբերեցին փայլաթիթեղով փաթեթավորված մարիխուանայի նմանվող 10 գրամից ավելի զանգված և 380 գրամ կանեփանման բույսի ցողուններ:
Տանտերը հայտնել է, որ անցյալ տարի Հաղթանակ գյուղից է կանեփը քաղել ու թմրանյութ պատրաստել: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: