ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նովոկուզնեցկի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Փետրվարի 3-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության ՔՀԳՎ և «Զվարթնոց» օ/կ գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1985 թ. ծնված Թենգիզ Գ.-ին, որը 2014 թ. օգոստոսի 12-ից ՌԴ Կեմերովոյի մարզի Նովոկուզնեցկ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 160 հոդվածի 2-րդ մասի /յուրացում կամ վատնում/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: