Մահվան ելքով պատահար Երևանի Նոր Արեշ թաղամասում. վարորդը դիմել է փախուստի
Նոյեմբերի 10-ին, ժամը 22.00-ին, Երևանի Նոր Արեշի 48-րդ փողոցի թիվ 45/1 տան դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1963 թ. ծնված Լիլիթ Փարսյանին և դիմել փախուստի, իսկ Լ. Փարսյանը բախվել է ճամփեզրին կայանված «Ռենո» մակնիշի ավտոմեքենային և տեղում մահացել:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: