Հետախուզվողը հայտնաբերվեց Նոր Արեշում
05.01.2022 12:53
Հետախուզվողի հայտնաբերում
Հունվարի 4-ին, ժամը 16.00-ին, ոստիկաննության Կենտրոնական բաժնի ծառայողները Նոր Արեշի 42-րդ փողոցից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Սրբուհի Բ.-ին, որը հունվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: