ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ԼՐԱՑՎԱԾ. Նոր Արմավիր գյուղի գազալցակայանից գողություն կատարած ևս մեկ անձ բերման ենթարկվեց

12.06.2019 17:21 Գողություն

Ոստիկանության Արամվիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մորիս Օ.-ի հետ գողությունը կատարել է 1985 թ. ծնված Աղասի Կ.-ն, որը հունիսի 11-ին, ժամը 09.30-ին, բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն:
Նախաքննությունը շարունակվում է:

29.03.2019 10:46

Նոր Արմավիր գյուղի գազալցակայանից գողություն կատարած անձին ոստիկանները բերման ենթարկեցին Արարատի մարզից

Մարտի 24-ին, ժամը 05.25-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում Նոր Արմավիր գյուղի գազալցակայանի աշխատակցից հաղորդում էր ստացվել, որ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով գազալցակայանին են մոտեցել քաղաքացիներ և փող են տարել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 05.10-ի սահմաններում, նշված մակնիշի ավտոմեքենան, գազ լիցքավորելու նպատակով, մոտեցել է գազալցակայան, այդ ընթացքում ուղևորը, օգտվելով դռների բաց լինելու հանգամանքից, մտել է աշխատասենյակ և գանձապահի սեղանի կիսաբաց դարակից գողացել 188.000 դրամ ու հեռացել:
Մարտի 28-ին, ժամը 13.50-ին, Արարատի մարզի Դարբնիկ գյուղից ոստիկանության Արմավիրի բաժին բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Մորիս Օ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

 

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: