1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները բացահայտել են Նոր Արտամետի դպրոցից կատարված գողությունը

10.01.2019 18:54 Գողություն

Հունվարի 9-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ հունվարի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում դուռը կոտրելով մուտք են գործել Նոր Արտամետ համայնքի դպրոց, այնուհետև կոտրելով տնօրենի աշխատասենյակի դուռը՝ գողացել են դպրոցի հաշվեկշռին գրանցված համակարգիչը, 2 հատ էլեկտրական ջեռուցիչ և հեռախոս:
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցանքը կատարել են 2 անչափահաս, որոնցից մեկը ներկայացվել է ոստիկանության բաժին և խոստովանել, որ հունվարի 8-ին ժամը 22-ի սահմաններում, նրանք Նոր Արտամետ գյուղի դպրոցից կատարել են գողություն, միաժամանակ հայտնել է, որ հունվարի 8-ին, ժամը 21-ի սահմաններում, գողություն են կատարել նաև Նոր Արտամետ գյուղի բուժամբուլատորիայից:
Դեպքի վայրի զննությամբ Նոր Արտամետ գյուղի դպրոցի հետնամասում առկա այգեգործական նշանակության հողատարածքի վերջնամասից հայտնաբերվել և վերցվել են դպրոցից հափշտակված համակարգիչը, էլեկտրական ջեռուցիչը, հեռախոսը, իսկ անչափահասներից մեկը ներկայացրել է բուժամբուլատորիայից գողացված էլեկտրական սարքավորումների մարտկոցները:
Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքի արդյունքում նույն օրը բաժին է ներկայացել նաև մյուս անչափահասը ու տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:


***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: