1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողության կասկածանքով Նոր Խարբերդի 36-ամյա բնակիչ է բերման ենթարկվել

27.11.2019 16:41 Գողություն

Նոյեմբերի 26-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Նոր Խարբերդ գյուղի 36-ամյա մի բնակչի, որը տվել է խոստովանական բացատրություն, որ փետրվարի սկզբին Նոր Խարբերդ գյուղում գտնվող ցեմենտի վաճառքի կետից գողացել է պարկերով ցեմենտ, որն օգտագործել է իր տան բակի հատակը նորոգելու համար: Իսկ մարտի 20-ին նույն գյուղի մի բնակչի կիսակառույց տան բակից գաղտնի հափշտակել է «Բոշ» տեսակի լոբզիկ, «Տոշիբա» տեսակի էլեկտրական սղոց և Երևան քաղաքի «Գնունու» շուկայում վաճառել անծանոթ մի երիտասարդի:
Պարզվել է նաև, որ 36-ամյա տղամարդը սեպտեմբերի սկզբներին Նոր Խարբերդ գյուղի տներից մեկի բակից գողացել է երկաթյա մուտքի դուռ, որը նույնպես վաճառել է անծանոթի:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: