Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Նոր Խարբերդում
30.04.2022 11:06
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մասիսի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 29-ին Նոր Խարբերդ գյուղի 23-րդ փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Ժորա Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: