Նոր Հաճնի ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
17.12.2021 11:32
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 16-ին Նոր Հաճնի Չարենցի փողոցից ոստիկանության Նաիրիի բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Մելինե Պ.-ն, որը դեկտեմբերի 3-ից Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Մելինե Պ.-ն ներկայացվել է ոստիկանության Կոտայքի բաժին:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: