ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Նոր Հաճնում

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Նոր Հաճնում

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Կոտայքի մարզային վարչության, Նաիրիի բաժնի և Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 24-ին Նոր Հաճնի Չարենցի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Նաիրիի բաժին է տեղափոխվել 30-ամյա Գոռ Ս.-ն: Նա 2021 թ. հունիսի 3-ից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: