ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նոր հանցադրվագ` կալանավորվածի գործունեությունից

29.03.2014 11:36 Գողություն

Փետրվարի 27-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել Լենինգրադյան փողոցի 50 շենքի մի բնակարանից արծաթյա հուշանվերներ, խմիչքեղեն և 10 հատ ֆրանսիական օծանելիք գողանալու մասին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում քննվող մի քրեական գործով կալանավորված, 1979 թ. ծնված Ալեքսանդր Ք.-ն:
Ոստիկանության Արաբկիրի քննճական բաժնում կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: