ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նոր հանցադրվագներ՝ ձերբակալվածների գործունեությունից

07.03.2013 10:24 Գողություն
2012 թ. դեկտեմբերի 22-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Վրացական փողոցի թիվ 6 շենքի մի բնակարանից ոսկյա զարդեր և բիժուտերիա են գողացել: Օրեր անց՝ արդեն 2013 թ. հունվարի 3-ին, նույն բաժնում մեկ այլ ահազանգ ստացվեց, որ նույն շենքի մեկ այլ բնակարանից գողության փորձ է կատարվել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված երկու հանցագործությունները կատարել են մեկ այլ հանցագործության համար մարտի 4-ին ձերբակալված Ռ. Գրիգորյանը և Վ. Հարությունյանը:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: