Նոր Նորքի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Ջրվեժում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողները ապրիլի 27-ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի տներից մեկում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 36-ամյա Արտակ Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ (Գողության փորձը) և 177-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
