ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էին Նոր Նորքի ոստիկանների կողմից

Հետախուզվում էին Նոր Նորքի ոստիկանների կողմից

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 19-ին բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փորձին հանցակցելը) մեղադրանքով հետախուզվող 39-ամյա Կամո Հ.-ն:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման վերաբերյալ տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:

***

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 19-ին բաժին է ներկայացել ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-314-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքի փորձը) մեղադրանքով հետախուզվող 34-ամյա Գևորգ Հ.-ն:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ներկայանալու մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: