Նոր Նորքի բաժնի և ՊՊԳՎ ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել
13.12.2023 11:47
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 12-ին Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել և Նոր Նորքի բաժին է տեղափոխվել 34-ամյա Կարեն Ն.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 353.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: