ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նոր Նորքի ոստիկանները բացահայտել են գրպանահատության դեպքը

17.06.2019 13:50 Գողություն

Մայիսի 28-ին, ժամը 00.25-ին, ոստիկանություն էր զանգահարել 36-ամյա մի կին և հայտնել, որ մոտ ժամուկես առաջ, թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, կախազարդ, զեղչային, բանկային և նույնականացման քարտեր:
Հարուցվել էր քրեական գործ:
Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 56-ամյա մի տղամարդ, որը բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 15-ին ներկայացել է բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`