1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Նոր Նորքի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն

29.03.2019 10:38 Գողություն

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ 1984 թ. ծնված Գոռ Հ.-ն, 2018թ. դեկտեմբերին Ն.Ստեփանյան փողոցի տներից մեկի մուտքի դռան փականը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով, գողացել է տղամարդու 2 բաճկոն, կոշիկներ, իսկ 2019 թ. մարտին կրկին նույն եղանակով մուտք է գործել նշված տուն և գողացել մազ կտրելու համար նախատեսված սարք, գործիքներ և օծանելիքներ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 28-ին, ժամը 11.00-ին, Գոռ Հ.-ն, գողություն կատարելու կասկածանքով, Նանսենի փողոցից բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Մարտի 28-ին հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Գոռ Հ.-ի՝ Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակարանում և հայտնաբերվել է վերարկու, 3 պտուտակահան և 1 մուրճ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Գոռ Հ.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:

 

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: