Նոր Նորքի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Վարդաձոր գյուղում
14.07.2023 11:43
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 13-ին Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել Շանս Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 361-րդ (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) հոդվածների մեղադրանքով:
Նա ներկայացվել է դատարան:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: