Նոր Նորքի ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
29.04.2022 11:50
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ապրիլի 28-ին մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանից բերման են ենթարկել 59-ամյա Մկրտիչ Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: