Հայտնաբերվեցին Նոր Խարբերդում
Մարտի 12-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ Նոր Խարբերդ Ա/Ը 18 փողոցից բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Դավիթ Մ.-ն, որը մարտի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով:
***
Մարտի 12-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողների միջոցառումների շնորհիվ Նոր Խարբորդ Ա/Ը 15 փողոցից բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Նարեկ Ա.-ն, որը մարտի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի, 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-177 հոդվածի (գողության փորձը) 3-րդ մասի 1.1 կետի, 34-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: