Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Նորագավիթում

Ոստիկանության ՔՈԳՎ և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 2-ին Նորագավիթի 1-ին փողոցից Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Հմայակ Մ.-ն, որը փետրվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հմայակ Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: